Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

01 օգոս 2024 15:11

Վիտամիններով հարուստ այս միրգը և՛ առողջարար է, և՛ կօգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից

Վիտամիններով հարուստ այս միրգը և՛ առողջարար է, և՛ կօգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներիցԹուրինջը հայտնի է՝ որպես հակաօքսիդանտ, որը նաև հակաբակտերիալ հատկություններ ունի։ Այն հարուստ է վիտամին C-ով, պարունակում է A, B, D, E վիտամիններ, այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը, ֆոսֆորը, մագնիումը, մանգանը, ցինկը, պղինձը, երկաթը։
 
Մեղրի ու թուրինջի համադրությամբ պատրաստվող ըմպելիքի բաղադրատոմս, որն օգնում է ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից։

Բաղադրիչներ
մեկ մեծ, հասած թուրինջ
1 ճաշի գդալ մեղր։

Ինչպես պատրաստել։
Թուրինջը բաժանեք երկու մասի, հեռացրեք կեղևը։ Թուրինջի փափուկ հատվածն ու մեղրը խառնեք բլենդերում այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։
 
Այս ըմպելիքը մի խումբ օգտակար էլեմենտներ է պարունակում, որոնց թվում են պեկտինն ու լիկոպենը։

Պեկտինը նպաստում է օրգանիզմից խոլեստերինի դուրսբերմանը։ Այն իջեցնում է նաև արյան մեջ ինսուլինի մակարդակը և կայունացնում նյութափոխանակությունը։

Լիկոպենն օգնում է տոքսինների ու վնասակար նյութերի դեմ պայքարում։

Ուտելուց 20 րոպե անց այս ըմպելիքն օգտագործելը կարող է օգնել այրել կալորիաների մի մասը, որոնք ստացել եք սննդի ընդունման արդյունքում։ Ըմպելիքը խորհուրդ է տրվում նաև հիպերտոնիայի և սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր