Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»          Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զnհեր, հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում    

09 մար 2018 15:15

Վերին Լարսում Հայաստանից արտահանված ավելի քան 6 տոննա թարմ բանջարեղեն են ոչնչացրել

«Վերին Լարս» անցակետում Հայաստանից արտահանված ավելի քան 6 տոննա բանջարեղեն է ոչնչացվել: Ռոսսելխոզնադզորի պաշտոնական էջի փոխանցմամբ, բեռնատարում եղել է 4.9 տոննա լոլիկ, 245 կգ բադրիջան, 1 տոննա 240 կգ պղպեղ:

Կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռն ուղեկցող փաստաթղթեր չի ունեցել: Փաթեթավորման վրա չեն եղել մակնշումներ, որոնք տեղեկություններ են պարունակում ծագման երկրի, արտահանողի կամ վերաարտահանողի մասին:

«Россия-1» հեռուստաընկերության հաղորդմամբ, բեռը ոչնչացվել է: Բուլդոզերի թրթուրների տակ ճզմել են 245 կգ բադրիջանը, ավելի քան 1200 կգ պղպեղը, մոտ 5 տոննա պոմիդորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր