Տեսանյութ.Վարորդն իրավունք չունի պահանջել՝ վճարել, իրավունք չունի նաև ձեզ իջեցնել ավտոբուսից          Հնարավոր է թույլ ձյուն, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Եթե Բրյուսելը փոխի իր վերաբերմունքը Վրաստանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները    

10 մար 2018 11:20

Իջևանում Թուրքիայի քաղաքացի բեռնատարով բախվել է բաժանարար բետոնին

Այսօր՝ մարտի10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Էրբաշ Հասանը իր վարած DAF մակնիշի KA 053 RO համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 130-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի շուկայի գլխավոր ճանապարհին տեղադրված բաժանարար բետոնե հատվածին: Մեքենան մասամբ բարձրացել է  բետոնե սյան վրա։
 
Ինչպես  հայտնում է  shamshyan.com -ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
 
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
 
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ցիտրուսային մրգերով։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր