Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

12 մար 2018 12:40

Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող «Вкусные блюда» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ՝ ճամփեզրին, տղամարդու դի կա։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատական բժշիկը զննելով դին, հայտնել է, որ մարմնի վրա կան վնասվածքներ և կոտրվածքներ։
 
Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Արտակ Մամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը, մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղի ունեցածը սպանություն է, թե վրաերթ, պարզվում է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր