Ով է «Вкусные блюда» ռեստորանի մոտ հայտնաբերված մահացած տղամարդը. մանրամասներ
Իրավապահները նրա մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ նա վրաերթի է ենթարկվել կամ սպանվել է, քանի որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմի վրա կային վնասվածքներ և կոտրվածքներ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 12-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ըստ տեղեկությունների, մարմնի վրա կային վնասվածքներ և կոտրվածքներ։ Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Արտակ Մամյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։