Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

14 մար 2018 12:40

«Արմավիր» ՔԿՀ-ից դատապարտյալներ են փորձել փախուստի դիմել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 13-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, կանխել են դատապարտյալների՝ նախապես ծրագրված եւ նախապատրաստված փախուստի փորձ:
 
Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժինը: Աղբյուրի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք փորձել են փախուստի դիմել՝ կտրելով խցի ճաղավանդակը: Հետաքննություն է կատարվում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր