Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ մայիսի 1-ի համար          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար       Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»    

14 մար 2018 22:10

Եղանակը Հայաստանում, Մարտի 15

Մարտի 15-16-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 15-ին եւ 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-19-ը կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 15-16-ը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ինչպես նաեւ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +7+12,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +7+12,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +14+17,
Գեղարքունիքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +7+12,
Լոռիում՝ գիշերը` -1+3, ցերեկը` +10+13,
Տավուշում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +11+14,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +7+12,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+18,
Արարատում՝ գիշերը`+4+8, ցերեկը` +16+19,
Արմավիրում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +16+19,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +7+12,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +16+19,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +10+15,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +8+13,
Արցախում՝ գիշերը` 0+5, ցերեկը՝ +10+13:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր