Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

02 հոկ 2021 12:01

Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբեր ամսին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա  տևողությունը:


Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը +7.9⁰C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 5⁰C-ով: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է +9.8⁰C,  երրորդում՝  +5.9⁰C:


Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում՝ +15⁰C, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում՝ +13⁰C, Տավուշում՝ +12⁰C: Ցածր է  լեռնային շրջաններում՝  +7⁰C (Աշոցքում՝ +4⁰C ):


Եղանակի կանխատեսում 2021թ. հոկտեմբեր  ամսվա համար


Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+28, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +1…+3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -5…-6, առավելագույնը՝ +31…+32 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝  27-32 մմ):


Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+8 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև +20…+23, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -2…-5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -10…-15, առավելագույնը՝ +25…+28 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ (նորման` 38-66 մմ):


Լոռու մարզ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+10 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +22…+25, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…+3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -10…-14, առավելագույնը՝ +28…+30 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 44-49 մմ):


Տավուշի մարզ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9…+12 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև  +25…+28, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2…+5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -5…-6, առավելագույնը՝ +28…+30 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է  նորմային մոտ (նորման` 62-63 մմ):


Վայոց Ձորի մարզ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+14, լեռնային շրջաններում` +6…+8 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +26…+28, լեռնային շրջաններում՝ +20…+23 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +1…+3, լեռնային շրջաններում` -2…-5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -5…-6, առավելագույնը՝ +31…+32 աստիճան, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -10…-13, առավելագույնը՝ +25…+28 աստիճան): Ամսական տեղումների  քանակը  կանխատեսվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային  շրջաններում  30-40 մմ, լեռնային շրջաններում 70-72 մմ ):


Սյունիքի մարզ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13…+15, նախալեռնային շրջաններում` +8…+10 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +26…+30, նախալեռնային շրջաններում՝ +20…+24 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +2…+5, նախալեռնային շրջաններում` 0…-3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -4…-5, առավելագույնը՝ +32…+33 աստիճան, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -12…-15, առավելագույնը՝ +25…+28 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 30-55մմ, նախալեռնային շրջաններում 39-74 մմ):




Երևան քաղաք


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+28, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2…+4 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -4…-5, առավելագույնը՝ +32…+33 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 27-32 մմ):






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր