Երկարատեւ միայնությունը տղամարդկանց համար ավելի վտանգավոր է, քան կանանց համար          Երեկոյան ձյուն կգա, կցրտի       Հետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին.CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն և ներողություն պահանջել Ադրբեջանից    

16 մար 2018 11:50

Սեռական հարաբերություն՝ 15 հազար դրամի դիմաց. դանակը դրել կոկորդին և․․․

Սեռական հարաբերություն՝ 15 հազար դրամի դիմաց. դանակը դրել կոկորդին և․․․Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 26-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել ավազակության համար առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է տուժող կնոջ հետ, մերսում կատարելու համար հանդիպել է վերջինիս կողմից վարձակալած բնակարանում և 15.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունեցել:
Հերթական անգամ կրկին զանգահարել է կնոջը, մերսման պատրվակով պայմանավորվել վերջինիս հետ և գնացել բնակարան, որտեղ իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող կտրող-ծակող առարկայի գործադրմամբ, հյուրասենյակում դիտավորությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակում է կատարել կնոջ նկատմամբ` կտրող-ծակող առարկան պահելով տուժողի պարանոցի շրջանում, պահանջել է արժեքավոր իրեր և գումար, սակայն մերժում ստանալով, բնակարանից կնոջ փախուստը կանխելու նպատակով, վերջինիս հրելով գցել է հատակին և հափշտակել նրան պատկանող ոսկյա շղթան, բջջային հեռախոսը, դյուրակիր համակարգիչը, դրա տակ դրված 300.000 դրամ գումարն ու դիմել փախուստի` տուժողին պատճառելով ընդհանուր խոշոր չափերի` 532.000 դրամի գույքային վնաս:
Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Օգտվելով իր իրավունքից՝ նա հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն պատասխանելով կողմերի և դատարանի հարցերին՝ վիճարկել է առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ընդհանրացված կարգով` այդ ապացույցների հիման վրա մեղադրական եզրակացությունում մեղադրող կողմի ներկայացրած հետևությունները և նշել, որ իրեն մեղավոր է ճանաչում ոսկյա շղթան, դյուրակիր համակարգիչը, բջջային հեռախոսը և 20.000 դրամը հափշտակելու մասով, սակայն սուր ծակող-կտրող գործիքի սպառնալիքով ավազակային հարձակում գործելու, տուժողի մազերից քաշելու և 300.000 դրամ հափշտակելու մասով իրեն մեղավոր չի ճանաչում:
 
Ինչ ցուցմունք է տվել տուժող կինը

Ըստ դատական ակտի՝ տուժող կինը ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալի հետ ծանոթացել է «Օդնոկլասսնիկ» կայքի միջոցով:  Հաճախորդից զանգ է ստացել և ժամ պայմանավորվել: Իր հարցին, թե ճանաչո՞ւմ է արդյոք զանգահարողին, պատասխան չի ստացել, սակայն, երբ վերջինս ժամանել է, տեսնելով նրան՝ հասկացել է, որ իր հաճախորդներից է: Զարմացել է, թե ինչու տղամարդը չի հայտնել, որ նախկինում նրան սպասարկել է:
Ամբաստանյալին հրավիրել է հյուրասենյակ, որտեղ նստելուց անմիջապես հետո վերջինս հանել է դանակը, այն դրել իր կոկորդին և սպառնալով պահանջել է պարանոցի ոսկյա շղթան: Դրանից հետո ամբաստանյալը ցանկացել է սեղանից վերցնել իրեն պատկանող երկու բջջային հեռախոսները: Ինքը հայտնել է, որ բջջային հեռախոսներից մեկը գրանցված է իր անվամբ, և այն վերցնելու դեպքում շատ արագ կերպով կբռնվի: Դա լսելով՝ ամբաստանյալը վերցրել է երկրորդ բջջային հեռախոսը, կողքի սեղանին դրված դյուրակիր համակարգիչը և դրա տակ դրված գումարը: Դյուրակիր համակարգիչը  լարերից անջատելու ժամանակ կարողացել է ազատվել ամբաստանյալից և փորձել է դիմել փախուստի, սակայն վերջինս վազել է իր հետևից և շքամուտքի մոտ բռնելով մազերից՝ քարշ տալով ներս է տարել, ապա հափշտակելով 13-15 գրամ քաշով ոսկյա շղթան, բջջային հեռախոսը, 8.000 դրամը, մուգ մոխրագույն դյուրակիր համակարգիչը և դրա տակ դրված 300.000 դրամ գումարը՝ դիմել է փախուստի։
Ըստ դատական ակտի՝ դեպքից հետո տուժողն ամբաստանյալին հաղորդագրություններ է ուղարկել, այդ թվում՝ «մատնահետքերդ սաղ կան», «բեր սաղ, թե չէ վատ ա լինելու»։
 
 168.am

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր