Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

16 մար 2018 18:23

Եթե Սեֆիլյանին դատապարտեք այդ մեղադրանքով, պատմությունը Ձեզ չի ներելու. պաշտպանը՝ դատավորին

Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեկան գործը շինծու է եւ նրան ազատազրկելը առաջադրվող մեղադրանքով պատվեր է։ Այդ մասին Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում հայտարարել է Սեֆիլյանի պաշտպան  Տիգրան Հայրապետյանը։
Պաշտպանական ճառի ընթացքում պարբերաբար Հայրապետյանը դատավոր  Տաթեւիկ Գրիգորյանին ներկայացրել է՝ ով է Սեֆիլյանը՝ Արցախյան ազատամարտին նրա մասնակցությունից դրվագներ պատմելով։ Նա շեշտել է, որ վերջին տարիներին դպրոցական դասագրքերից հանվել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանի անունը։ «Ազգի հերոսի դեմ տկարամիտ ձեւով գործ են սարքում։ Ով է վաղը պատերազմ գնալու, այս տեսակը կորչում է, չպետք է հանդուրժենք սա։ Իհարկե, Դուք եք որոշողը երիտասարդ դատավոր եք, չգիտեմ՝ ինչ է ձեզ սպասվում, բայց Ձեր կյանքի ամենակարեւոր պահերից է, պիտի որոշում կայացնեք եւ դրա հետ հաշտվեք գնաք առաջ։ Շուտ թե ուշ էդ տեսակը հաղթելու է։ Պատմությունը Ձեզ չի ներելու, եթե դուք Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեք այդ մեղադրանքով։ Հանրությունը չի հանդուրժելու,  պատմությունը բացահայտելու է այս ամենը, Դուք ծանր ու թեթեւ արեք եւ ճիշտ քայլ արեք»,–հայտարարել է Տիգրան Հայրապետյանը։
Նա հիշեցրել է, որ իշխանությունը նախ հեռուստաընկերությամբ փորձեց պախարակել Սեֆիլյանին՝ ազատամարտում նրա  ծավալած գործունեությունը նսեմացնելով, ապա օրեր անց ձերբակալեց։
«Նախ ներկայացրեցին վատ հրամանատար, հաջորդ շաբաթ պիտի հաջորդ հաղորդաշարը լիներ, իսկ մինչ այդ դիմումներ ուղարկվեց ու ապացուցվեց, որ իրենց ներկայացրածը իրականությանը չի համապատասխանում։ Երկուշաբթի՝ հունիսի 20–ին ժիրայր Սեֆիլյանին ձերբակալեցին։ Հարգելի դատարան, չի կարելի այս ձեւով պետություն պահել կառավարել եւ դաստիարակել մեր երիտասարդ սերնդին»։ Դահլիճում ներկաները Հայրապետյանի ճառը ողջունեցին բուռն ծափահարություններով։  Նշենք, որ  վաղը շարունակվելու է դատական նիստը, պաշտպանական ճառով հանդես կգա փաստաբան  Տիգրան Եգորյանը։
Հիշեցնենք, որ մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր