Սեպտեմբերի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն    

16 մար 2018 18:50

Արթուրը դուրս եկավ մի ռեժիմի դեմ, որը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է գնդակահարել սեփական ժողովրդին

 Արթուր Սարգսյանը պատասխանատվության զգացում դրեց մեր, մեր արժեքների, մեր գաղափարների եւ մեր պայքարի առջեւ։ Այդ մասին Ազատության հրապարակում ի հիշատակ «Հացբերողի» ընթացող հանրահավաքում հայտարարել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

Նրա խոսքով, «որեւէ մեկս պատասխանատվություն չունենք մեր արժեքների, պայքարի առջեւ»։ «Արթուրը դուրս եկավ մի ռեժիմի դեմ, որը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է գնդակահարել սեփական ժողովրդին։ Մենք կամք եւ քաջություն չունեցանք հաց հասցնելու Սասնա ծռերին, իսկ Արթուր Սարգսյանն արեց դա»,- ասել է նա՝ շեշտելով, որ Արթուր Սարգսյանի արարքը պատասխանատվություն բերեց պայքարողներին։

«Ժառանգություն» կուսակցության անդամ, հանրահավաքը վարող Դավիթ Սանասարյանն էլ ցավով է նշել, որ սակավաթիվ մարդիկ են մասնակցում հանրահավաքին։ «Քանի մարդկանց եղանակն է խանգարում, քանի վախն է խանգարում, քանի բոլորս հուսահատված ենք, վստահ չեմ, թե հասկացել ենք՝ ինչէ  արել Արթուրը»,- ասել է նա։

Հանրահավաքում ելույթ են ունեցել նաեւ  ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր