Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 մար 2018 17:46

Մրցույթ՝ նվիրված Հեղինե Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին

Մրցույթ՝ նվիրված Հեղինե Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին Մարտի 17-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը, որն արդեն անցկացվում է 6-րդ անգամ: Մրցույթը կազմակերպվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Միրիմանյան-Բալյան ընտանիքը:
Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր բացման խոսքում հաջողություն է մաղթել մասնակիցներին: Շեշտել է, որ մրցույթը դարձել է ավանդական և այն լավագույն միջոցներից մեկն է ուսանողներ համար իրենց մասնագիտական կարողություններն ավելի խորացնելու համար: 

Հեղինե Տեր-Ղևոնդյանը 1970 թ-ին հիմնադրել է ԵՊԿ կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնը: Նրա անվան կոնցերտմայստերների մրցույթն անցկացվում է 2008 թվականից երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են 16 - 35 տարեկան երաժիշտներ: Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ կատարողներին, նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել ու նպաստել մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:

Առաջին մրցանակի հաղթողին կտրվի 400.000 ՀՀ դրամ, II մրցանակի համար նախատեսված է 250.000 ՀՀ դրամ, III մրցանակակիրներին կտրվի 150.000 ՀՀ դրամ: 

Ժյուրիի կազմում են հայ երաժշտական արվեստի լավագույն մասնագետները՝

Արմեն Բաբախանյան /նախագահ/ - ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան

Կոնստանտին Օրբելյան – ՌԴ վաստակավոր արտիստ, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Կարինե Օհանյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Վաչե Շարաֆյան – կոմպոզիտոր

Գայանե Հախնազարյան – Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից քոլեջի դասատու:
Հանրապետական մրցույթը կշարունակվի մինչև մարտի 23-ը:
Մրցույթ՝ նվիրված Հեղինե Տեր-Ղևոնդյանի 100-ամյակին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր