Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա          Հրդեհ է բռնկվել Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ կայանված «Nissan Teana»-ում       Տավուշի մարզում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ    

17 մար 2018 21:00

ԱՄՆ-ում ծննդկանն ինքն է արգանդից հանել երեխային կեսարյան հատումից հետո

ԱՄՆ-ում ծննդկանն ինքն է արգանդից հանել երեխային կեսարյան հատումից հետո: Ինչպես հայտնել է Fox News նորությունների պորտալը, կինը լուսանկարիչ-ընկերուհուն խնդրել է ամբողջ ընթացքը նկարահանել տեսախցիկով։

Քենտուկիի նահանգից Էմիլի Դայլը երկար տարիներ մանկաբարձուհի է աշխատել: Մի քանի տարի առաջ նրա առաջնեկը մահացել է կեսարյան հատման ժամանակ: Ուստի, հենց որ կինն իմացել է նոր հղիության մասին, հաստատ որոշել է, որ երկրորդ ծնունդն իրենից ինքն է ընդունելու:

Գործընկերները համաձայնել են օգնել նրան ծննդաբերության ժամանակ, իսկ լուսանկարիչ Սառա Հիլլը պատկերել է տեղի ունեցածը: Բժիշկները Դայլին կտրվածք են արել տեղական անզգայացմամբ, սակայն երեխային նա հանել է ինքնուրույն: «Դա անպատմելի զգացում էր եւ ամենաերջանիկ պահերից մեկն իմ կյանքում»,- լրագրողներին ասել է մանկաբարձուհին: Նա աղջիկ է ունեցել:

Հիլլը նշել է, որ հիվանդասենյակում առանձնահատուկ «սիրո մթնլորտ» էր տիրում, որովհետեւ բոլոր գործընկերները շնորհավորում էին ծննդկանին եւ անկեղծ ուրախ էին նրա համար: Կինը նկարները զետեղել է Facebook-ի իր էջում եւ հազարից ավելի լայք է հավաքել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր