Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

19 մար 2018 16:20

Կենդանակերպի նշաններ, ովքեր մեծ ու բարի սիրտ ունեն

 Կենդանակերպի նշաններ, ովքեր մեծ ու բարի սիրտ ունեն
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում, կարծես չափից լավն են այս աշխարհի համար: Բայց նրանց ճանաչողները գիտեն, որ Ձկները նուրբ հոգի ունեն, բարի սիրտ: Նրանք կարեկցող են, և, եթե որևէ մեկը խնդիրներ ունի, նրան օգնելու համար կանեն ամեն բան: Ձկները բարի սիրտ ունեն, բայց դա նրանց թույլ չի դարձնում:
Խեցգետին: Զգացմունքային Խեցգետինները հոգատար են: Նրանք հակված են կապվել մարդկանց հետ, այդ պատճառով էլ ձգտում են հեռու մնալ մարդկանցից ՝ վախենալով ցավից: Խեցգետինը չի կարող ոչ մի օր ապրել՝ առանց որևէ մեկին բարություն անելու: Կարող է թվալ, թե նա ձեզ հեռու է պահում, բայց վստահ եղեք, որ նա պաշտպանվում է:
Խոյ: Կարող եք կարծել, թե Խոյը չափազանց զբաղված է՝ մյուսների մասին հոգ տանելու համար. իրականում հակառակն է: Չնայած Խոյը սիրում է մրցակցություն և սովորություն ունի ամեն գնով հասնել իր ուզածին, նա մտահոգվում է մտերիմների ու ծանոթների ճակատագրով: Խոյը կարող է հպարտանալ իր անխիղճ հաղթանակով, բայց նաև աշխատանքի անցնել անօթևանների կացարանում:
Կույս: Կույսերը քննադատական մտածողություն ունեն, հակված են վերլուծել ամեն ինչ ու ամեն ոքի: Բայց սառը ու հաշվենկատ մարդու դիմակի տակ ամենաբարի սիրտ ունեցող մարդկանցից մեկն է թաքնված: Որպես կանոն՝ Կույսերը ցույց չեն տալիս իրենց զգացմունքները, բայց դրանք արտահայտվում են որոշակի իրավիճակներում:
Այծեղջյուր: Սխալվում եք, եթե կարծում եք, թե Այծեղջյուրը հոգ է տանում միայն իր աշխատանքի մասին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը հոգատար է, բարեսիրտ: Նա պարզապես դա ցույց չի տալիս՝ վախենալով թույլ երևալ: Նա վախենում է, թե ինչ տեղի կունենա, եթե աշխարհին ցույց տա իր զգացմունքները: Այծեղջյուրը չի ցանկանում տառապել մարդկանց պատճառով, ովքեր կփորձեն օգտվել իր թուլությունից, և դա կանխելու համար անում է ամեն բան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը կարծում է, որ աշխարհում բարեսիրտ, աջակցող մարդիկ շատ չեն:
Առյուծ: Առյուծի համար չափազանց կարևոր է՝ ինչպես են մյուսները տեսնում իրեն: Այս պատճառով էլ նա հակված չէ արտահայտել իր բուռն զգացմունքները: Նա ցանկանում է, որ սիրեն իրեն, և վախենում է, որ զգացմունքներն արտահայտելու դեպքում իրեն կարող են դատել: Առյուծը կարող է ասել, թե դեմ չէ քննադատությանը, բայց ցանկացած բացասական բառ ցավալի է նրա համար: Այդ պատճառով էլ Առյուծը կարող է ձևացնել, թե որևէ խոցելի տեղ չունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր