Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

19 մար 2018 18:35

Տղամարդը դանակի հարվածներով սպանել է պատահական անցորդին

Մոսկվայում ձերբակալել են 44-ամյա տղամարդուն, որին սպանության մեղադրանք են ներկայացրել:
 
Հանցագործի զոհը դարձել է պատահական անցորդը: Սպանության պահը նկարահանել է մերձակա բնակելի տներից մեկում տեղադրված տեսախցիկը: Իրավապահ մարմինների տվյալներով  Մոսկվայի Լիանոզովոյի շրջանի փողոցներից մեկում հանկարծակի վեճ է բռնկվել երկու տղամարդու միջև: Նրանք անցել են ձեռնամարտի, որի ժամանակ ընկել են գետնին:
 
Գլխաշորով տղամարդը սկսել է դանակի բազմաթիվ հարվածներ հասցնել մյուս տղամարդուն, որից հետո փախուստի է դիմել: Տուժածը փորձել է կանգնել, սակայն չի կարողացել, իսկ մի քանի վայրկյան անց կորցրել է գիտակցությունն ու տեղում մահացել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր