Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

20 մար 2018 17:50

Աշոտյանը Փաշինյանին մեղադրեց ՀԱԿ-ը քայքայելու մեջ. «Հուսամ «Ելք»-ին նույն ճակատագիրը չի սպասվում»

 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ժամանակին Հայ ազգային կոնգրեսը քայքայելու մեջ:
ԱԺ հայտարարությունների ժամին իր խոսում Աշոտյանն առաջարկեց ընդդիմությանը, մասնավորապես, «Ելք»-ին ստվերային կառավարություն կազմել, որը հնարավորություն կտա ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել ընդդիմության աշխատանքը եւ ունենալ հնարավորություն հասարակությանը տալ այլընտրանքային օրակարգ:
«Իմ գործընկերները մի քիչ քննադատեցին առաջարկությունը, որովհետեւ այն հնչել է իմ կողմից: Կարող եք մոռանալ այդ փաստը, պարզապես վերցրեք այդ միջազգային փորձը, ստեղծեք խորհրդարանական համակարգին հարիր քաղաքական մշակույթ, որովհետեւ մենք մեր պարտավորությունները կատարում ենք, բայց առանց ձեզ լիարժեք ունենալ խորհրդարանական այդ ձեւաչափը, չենք կարող»,-ասաց նա:
Աշոտյանը չցանկացած «Ելք»-ի որակել որպես «ստահոդ ընդդիմություն»՝ նշելով. «Այսօրվա ելույթներից հետո «ստահոդ» բառը կարելի է տարածել նաեւ ընդդիմադիր որոշ խմբակցությունների վրա, բայց չեմ ուզում այդպես անել, որովհետեւ մենք ոչինչ չենք արել, որ դուք մտնեք խորհրդարան, դուք ձեր ուժերով եք մտել, մի վարկաբեկեք ձեր հաջողությունները»:
Նա հույս հայտնեց, որ ընդդիմության հետ աշխատանքը կշարունակվի քաղաքակիրթ երկխոսության մշակույթի ներքո. «Որովհետեւ նախկինում ձեր խմբակցության ղեկավարի ակտիվ մասնակցությամբ քայքայվեց ՀԱԿ-ը: Հուսամ «Ելք»-ին նույն ճակատագիրը չի սպասվում»:
Նշենք, որ «Ելք» դաշինքում արդեն իսկ տարաձայնություններ կան Սերժ Սարգսյանի վարչապետությունը կասեցնելուն ուղղված գործողությունների առումով: Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն որոշել են հանրահավաքային պաքար սկսել, իսկ Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստանը» համաձայն չեն դրան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր