Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար          Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել, կա վիրшվոր       Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 21,5%-ով    

21 մար 2018 16:00

Հայաստանը հունիսին կհյուրընկալի ԵԱՏՄ գործարար համաժողով

Հայաստանը հունիսին կհյուրընկալի ԵԱՏՄ գործարար համաժողով
Ծաղկաձորում հունիսի 1-4-ը կկայանա «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան` համագործակցություն» խորագրով գործարար համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի կայքից, համաժողովն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ կառավարության համակարգմամբ` ԵԱՏՄ երկրների կառավարությունների աջակցությամբ: Համաժողովի քննարկման հիմնական թեման լինելու է ԵԱՏՄ երկրների անցումն արտաքին աշխարհի հետ փոխգործակցության նոր մակարդակի:

Մասնակից ընկերությունների ներկայացուցիչները կկարողանան հայթայթել նոր գործարար կապեր, երկրների կառավարությունների անդամների հետ քննարկել տնտեսական կարևորության հարցեր, այդ թվում` ԵԱՏՄ-ից արտահանման ծավալների ավելացման հնարավորությունների վերաբերյալ:

Միջոցառման կազմակերպիչները Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատներն են, Ղազախստանի արտահանման և ներդրումների ազգային գործակալություն «Kazakh Invest»-ը: Ակնկալվում է, որ գործարար համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների, տարբեր միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև ընկերությունների ղեկավարներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր