60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ խմած՝ «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մաhացել է          Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին       ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը    

21 մար 2018 18:50

Կարեն Կարապետյանը` իր փոխվարչապետության մասին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի` Լիբանան այցի ժամանակ վերջինս հայտարարել է, որ ունենալու ենք զարգացող երկիր, լավ բիզնես միջավայր կա, լիբանանահայ գործարարները կարող են գալ ներդրում կատարել:
Սակայն, ըստ Մարուքյանի, մի խնդիր կա` ՓՄՁ ոլորտի տարբեր կազմակերպություններ կան, և վերնագրեր կան` «ՓՄՁ-ն շնչահեղձ է լինում», «Հարյուրավոր բիզնեսներ փակվում են»: Նա նշեց, որ երկու մեսիջ է գնում Հայաստանից` ամեն ինչ լավ է, ամեն ինչ վատ է. «Գիտեմ դեպք, որ միջազգային դատարան են ուզում դիմել Հայաստանում ներդրողին «քցելու» համար: Այս ֆոնին ինչպե՞ս եք պատկերացնում ներդրումներ բերելը»:
Է.Մարուքյանը նաև հետաքրքրվեց, որ երբ վարչապետի հարցը առկախված է, դա ինչպե՞ս է ազդում բիզնեսի վրա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իր ասածի մեջ հակասություն չկա, և իրենք չեն ասում` ամեն ինչ լավ է.
«Կառավարությունում ռեգուլյար աշխատում ենք բիզնես պայմանների լավացման վրա, հստակ գիտենք՝ ինչն ենք փոխել, հստակ գիտենք, որ մասն է բերել տնտեսական աճ, և ես հավատացած եմ, որ յուրաքանչյուր մեր սփյուռաքահայ ներկայացուցիչ կարող է մաս կազմել տնտեսության զարգացման»:
Անդրադառնալով վարչապետի փոփոխության մասին խնդրին` Կ.Կարապետյանը նշեց, որ իրենց խնդիրն է, որ անձից կախված չլինի բիզնեսը, և սպասումները չպակասեն, բայց մարդիկ կան, որ դրան արձագանքում են:
Է.Մարուքյանը հիշեցրեց, որ Կարապետյանն ասել էր, որ պատրաստ է վարչապետ աշխատել, բայց հիմա առաջին փոխվարչապետ է աշխատելու, արդյոք պատրա՞ստ է դրան:
«Դրա քննարկումը եղե՞լ է, որ ասեմ` պատրա՞ստ եմ, թե՞ չէ»,- հարցադրումով պատասխանեց վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր