Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

23 մար 2018 13:42

Պատրանքային խորհրդարանական երկրում ունենք հանրաքվեի անցկացման պատրանքային իրավունք. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատրանքային խորհրդարանական երկրում ունենք հանրաքվեի անցկացման պատրանքային իրավունք. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹԱԺ-ում այսօր՝ մարտի 23-ին, անցկացվում է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ: Այժմ քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Այս իրավունքը դառնում է պատրանքային իրավունք. պատրանքային խորհրդարանական երկրում նաև քաղաքացիները պատրանքային քաղաքացիական նախաձեռնության իրավունք ունեն: Այսինքն՝ դու որպես քաղաքացի, ունես իրավունք, սակայն այն իրագործելը գրեթե անհնար է»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկել էին 300 հազար ստորագրությունների համար ողջամիտ ժամկետ սահմանել:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները այս օրենքով չեն կարող իրականացնել որևէ հանրաքվե. «Պետք է անպայման դա առաջարկի կառավարությունը»:
Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ Սահմանադրության մեջ է պետք փոփոխություն կատարել, որպեսզի այս իրավունքը դառնա նորմալ իրագործելի իրավունք:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր