Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել          Տեսանյութ. Սահմանապահ ծառայությունը տեղեկացրեց, որ իմ այցելությունը Վերին Լարս արգելված է       Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին    

12 հուն 2026 14:34

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրելՀակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Այդ պատճառով դատավորը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին ենթակաները 2021 -ին արդարացվեցին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:

Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության, որով Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու հոդվածով, որի համար սահմանված վաղեմության ժամկետն անցել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր