Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

23 մար 2018 16:50

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը հրապարակում գցած է լինելու. Փաշինյան. Տեսանյութ

 
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը, կոպիտ ասած, հրապարակում գցած է լինելու, մնում է ժողովրդին գնալ ու վերցնել այն: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը դարձյալ շեշտել է, որ իրենց հանրահավաքը Սերժ Սարգսյանի դեմ լինելու է խաղաղ:
«Դա մենք համարում ենք բաց ձեռքերի քաղաքականություն, որը ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ, բայց որը բացառում է բռնությունը: Այսինքն՝ նույնիսկ հակաբռնությունը մեզ համար անընդունելի է»,- ասաց Փաշինյանը:
Հարցին՝ հասարակությունը ոտքի կկանգնի՞, նա պատասխանել է, որ դա մի հարց է, որի պատասխանն իրենք կփորձեն գտնել գործողության մեջ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքային պայքարին չեն միանալու «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ավարտվումէ  Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, իսկ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին: Այդ մեկ շաբաթում Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոն չի ունենալու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր