ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

23 մար 2018 18:35

Ֆրանսիայի հարավում զոհված պատանդների թիվը հասել է 3-ի

 Ֆրանսիայի հարավում անհայտ տղամարդը Super U. սուպերմարկետում պատանդներ է վերցրել, զոհվել է երեք մարդ, հաղորդում է BFMTV–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Օդ դեպարտամենտում։ Շրջանը շրջափակել են ոստիկանության աշխատակիցները։  
Տրեբի քաղաքապետ Էրիկ Մենասիի փոխանցմամբ, զոհվածներից մեկը մսագործ է։ Նա նաև գործողությունները ահաբեկչություն է անվանել։ Դեպքի վայր է մեկնել նաև ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը։ 
RTL ռադիոկակայանի փոխանցմամբ՝  դատախազության  հակաահաբեկչական ստորաբաժանումը քրեական գործ է հարուցել։ 
Ականատեսներից մեկը հայտարարել է, որ լսել է, թե ինչպես է անծանոթը «Ալլահ աքբար» բղավել։ Նա հայտարարել, որ հարում է «Իսլամական պետությանը»,
Նշվում է նաեւ, որ նույն այդ ժամանակ Ֆրանսիայի Կարկասոն կոմունայում անհայտ անձը կրակ է բացել հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ, որի արդյունքում տուժել է իրավապահ մարմինների մեկ աշխատակից։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք կապված են երկու միջադեպերը, թե ոչ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր