Ռուսաստանն Իրանի հետ հետախուզական տվյալներ է փոխանակում ԱՄՆ ուժերի վերաբերյալ․ WP          Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են գերիներով, միջնորդական օգնություն են ցուցաբերել ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն       Ադրբեջանը տարhանում է Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին    

24 մար 2018 13:52

Ինչպես է քնի դիրքն ազդում մարդու ինտիմ կյանքի վրա

Ինչի՞ց է կախված սեռական առողջությունը: Պարզվում է, որ նույնիսկ այնպիսի գործոնից, ինչպիսին է քնի դիրքը: Իսպանացի սեքսոլոգներն ապացուցել են, որ քնի ժամանակ մարմնի դիրքը ազդում է տղամարդկանց և կանանց ինտիմ կյանքի վրա, հայտնում է eurolab.ua-ը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական խանգարումների ավելի քան 40 %-ը պայմանավորված են քնած ժամանակ մարմնի անհարմար դիրքով: Գիտնականները անվանել են սեռական առողջության համար քնելու «ամենավնասակար» դիրքերը՝ քուն փորի վրա և քուն չափազանց բարձր բարձով:
Առաջին դեպքում տեղի է ունենում ճնշում միզապարկի վրա, և խախտվում է արյան մատակարարումը կոնքի շրջանում: Երկրորդ դեպքում խախտվում է ուղեղի արյան մատակարարումը, որը վնասում է սեռական հորմոնների աշխատանքին:
Լավ պոտենցիա պահպանելու համար բժիշկները խորհուրդ են տալիս քնել կողքի կամ մեջքի վրա, բայց ոչ մեծ բարձով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր