Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

24 մար 2018 13:04

Ուշադրություն. ԱԻՆ-ը զգուշացնում է.

Ուշադրություն. ԱԻՆ-ը զգուշացնում է.Ուշադրություն
 
Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։ Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։
 
Հանրապետության տարածքում՝
 
Մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը, 26-ի գիշերը նույնքան կնվազի, 27-28-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
 
Երևան քաղաքում՝
 
Մարտի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր