Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

02 փետ 2021 20:45

Ինչպիսին կլինի եղանակը Հայաստանում փետրվար ամսին

Փետրվար  ամսվա  կլիմայական բնութագիրը

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-80C, որը 10C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:

Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 20C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց Ձոր ցածրադիր մասեր)` -1…-20C, 1000-1500մ բարձրության վրա  (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -20C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-60C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է  Պաղակնում` -410C (1947թ), և Աշոցքում` -400C(1946թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.90C է, իսկ բացարձակ նվազագույնը` -260C դիտվել է 1928թ-ին, -270C 1972թ: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986, 2017 թվականներին: Մասնավորապես 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է  -16… -180C, այսինքն նորմայից ցածր ` 10-120C):

Երևանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -80C:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական  ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:
 
Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010, 2018թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական  ջերմաստիճանը եղել է +5…+60C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +200C(1955թ.), Կապանում` +260C(1955թ.):

Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21մմ, 1200-2000մ բարձրությունների վրա 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր`  մինչև 80մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին:

Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների  20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:

Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է :

Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. և 1993թ. համապատասխանաբար 22 և 25օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35մ/վրկ, պոռթկումները` 40մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12օր:

Փետրվար  ամսվա ամսական կանխատեսումը (2021թ.)

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+40C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8...-100C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15...+170C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29...-310C, առավելագույնը`  +20...+220C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...34 մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-20C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7...+100C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34...-360C, առավելագույնը` +12...+140C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19...57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+60C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր  սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8...-120C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը  մինչև +14...+170C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25...-300C, առավելագույնը` +15...+180C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...33 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+70C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա  ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4...-70C, առանձին օրեր  օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17...+220C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17...-200C, առավելագույնը` +20...+230C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27...30մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային  շրջաններում՝ +4...+50C,  լեռնային շրջաններում` 0...-20C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին  օրեր  սպասվում  է  օդի  ջերմաստիճանի  նվազում`  գիշերը  նախալեռնային  շրջաններում  մինչև -6...-90C, լեռնային շրջաններում` -12...-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում  նախալեռնային շրջաններում՝ ցերեկը մինչև +14...+160C, լեռնային շրջաններում` +7...+100C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը`  նախալեռնային  շրջաններում`  -22...-250C, լեռնային  շրջաններում`   -30...-330C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում՝ +20...+230C, լեռնային շրջաններում` +11...+140C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային  շրջաններում  30...32մմ, լեռնային շրջաններում 70...73մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8...+100C, նախալեռնային շրջաններում`  +3...+60C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև` -2...-70C, նախալեռնային շրջաններում` -8...-130C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ հովտային շրջաններում՝ ցերեկը մինչև +18...+230C, նախալեռնային շրջաններում` +15...+200C (դիտված պատմական  բացարձակ  նվազագույնը`  հովտային  շրջաններում`  -18...-210C, նախալեռնային շրջաններում` -29...-320C, առավելագույնը` հովտային շրջաններում +24...+270C, նախալեռնային շրջաններում` +14...+170C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, նախալեռնային շրջաններում 23...54 մմ ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4...+50C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5...-70C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +15..+170C (դիտված  պատմական բացարձակ նվազագույնը` -25...-270C, առավելագույնը՝ +19...+210C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21...34 մմ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր