Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

26 մար 2018 10:03

Կոտայքի մարզում քամին բազմաթիվ վնասներ է հասցրել

Կոտայքի մարզում քամին  բազմաթիվ վնասներ է հասցրելՄարտի 25-ին, ժամը 13:50-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին ժամը 18:00-ի սահմաններում քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 503 տան տանիքը և պատշգամբը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց վնասվել են տան տանիքը (մոտ 65 քմ) և պատշգամբի ապակիները (մոտ 1 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին: 
***
Մարտի 25-ին, ժամը 10:59-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի «Գետամեջ» թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են 2-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող ընկերության տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը (մոտ 130 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Գետամեջի գյուղապետին և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ մարտի 24-ին ժամը 18:00-ի սահմաններում քամուց պոկվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 264 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պոկվել է Միկրոշրջան թաղամասի թիվ 39 հասցեում գտնվող ավտոտնակի տանիքը (մոտ 24 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին: 
***
Մարտի 25-ին, ժամը 10:35-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում քամուց պոկվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի Շնորհալի փողոցում գտնվող տներից մեկի տանիքը և գցել թիվ 12 տան պարսպի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց պոկվել է Շնորհալի փողոցում գտնվող կիսակառույց շինության տանիքը (մոտ 40 քմ) և գցել թիվ 12 տան պարսպի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է (մոտ 15 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին: 
***
Մարտի 25-ին, ժամը 10:35-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող արտադրամասի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց վնասվել են արտադրամասի տանիքը (մոտ 270 քմ) և Շահումյան փողոցի թիվ 7/1 հասցեում գտնվող ընկերության տանիքը (մոտ 70 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 10:22-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի Այգեստան փողոցի 3-րդ փակուղու թիվ 6 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է Ջ. Ալեքյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող «Գառնիի առողջության կենտրոնի» տանիքը (մոտ 90 քմ) և ընկել մոտակայքում կայանած «Mercedes-Benz E320» մակնիշի 01 GM 017 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով կոտրվել են ավտոմեքենայի հետևի ապակին, թափարգելը և անվաթևը, Բաղրամյան փողոցում՝ թիվ 43/1 տան տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը (մոտ 65 քմ) և Այգեստան փողոցի 3-րդ փակուղու թիվ 6 տան տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 10:17-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 4-րդ նրբանցքի տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են միջնակարգ դպրոցի տանիքը (մոտ 110 քմ), Չարենցի փողոցի թիվ 5/4 տան տանիքի ազբոշիֆերները (մոտ 20 քմ), թիվ 3/1 տան տանիքի ազբոշիֆերները (մոտ 60 քմ), Երևանյան փողոցի թիվ 20/4 տան տանիքի ազբոշիֆերները (մոտ 5 քմ), Գ. Չաուշի փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 10 տան տանիքը (մոտ 50 քմ), թիվ 11 տան տանիքը (մոտ 25 քմ) և Անդրանիկի փողոցի թիվ 1/9 տան տանիքն՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 09:40-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին, ժամը 17:00-ի սահմաններում քամուց վնասվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միջնակարգ դպրոցի տանիքը և մոտ 10-15 տների տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց վնասվել են միջնակարգ դպրոցի տանիքը (մոտ 220 քմ և առանձին՝ մոտ 60 քմ) և պոկվել շքամուտքի կախովի առաստաղը (մոտ 0.5 քմ), 2-րդ թաղամասում՝ անասնագոմի տանիքը (մոտ 4 քմ), թիվ 60 տան շքամուտքի պատին առաջացել է ճեղք (մոտ 5 սմ),  թիվ 70 տան բակում գտնվող ավտոտնակի տանիքը (մոտ 35 քմ), անասնագոմի տանիքը (մոտ 10 քմ) և թիվ 53 տան տանիքը (մոտ 10 քմ), 3-րդ թաղամասի թիվ 34 տան տանիքը (մոտ 4 քմ), 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 7 տան անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և մառանի տանիքը (մոտ 27 քմ), 2-րդ փողոցի թիվ 6 տան տանիքը (մոտ 15 քմ) և 8-րդ թաղամասի թիվ 20 տան անասնագոմի տանիքը (մոտ 25 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր