Կրկին խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել          Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին       Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերին    

26 մար 2018 17:05

«Երկիր ծիրանին» Տարոն Մարգարյանի դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան

 
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոննա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանը այսօր՝ մարտի 26-ին, բողոք են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետի:
«Երկիր ծիրանի»-ից հայտնում են, որ նրանք պահանջում են պարտավորեցնել Տարոն Մարգարյանին կատարել հայցվող գործողությունները, այն է՝ կազմել արձանագրություն Երևանի ավագանու անդամներ՝ Մնացական Պարակշիևի ու Հայկ Պետրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ և այն ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիևն ընտրվել են «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակով, սակայն որոշ ժամանակ անց «Երկիր ծիրանին» Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին «Երկիր Ծիրանին» մեղադրել էր դավաճանության մեջ: Նրանց առաջարկել էին լքել Երևանի ավագանին, սակայն Պետրոսյանն ու Պարակշիևը հայտարարել էին, որ լքելու են միայն խմբակցությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր