ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

27 մար 2018 16:00

Դատարանը շորթման մեջ մեղադրվող «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին մեղավոր է ճանաչել

 
Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը մեղավոր է ճանաչել «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին՝ նույն ինքը Զախարի Կալաշովին, 8 մլն ռուբլու շորթման մեղադրանքում: Քննության վարկածով՝ Շաքրո Մոլոդոյը գումարը շորթել է մոսկովյան «Elements» ռեստորանի սեփականատիրոջից: Այդ մասին գրում է «Life.ru»-ն:
Թե որքան ժամանակով ազատազրկման դատապարտվել «օրենքով գող»-ը, ռուսական լրատվամիջոցներն այդ մասին դեռևս լռում են. ամենայն հավանականությամբ հայտի կդառնա առաջիկայում:
Հիշեցնենք, որ մեղադրողը դատարանին խնդրել է շորթումների գործով Շաքրո Մոլոդոյ մականվամբ «օրենքով գող» Զախարի Կալաշովին դատապարտել 10-ը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:
Դատախազը նաև պահանջել է Շաքրոյի նկատմամբ նշանակել տուգանք՝ 700 հազար ռուբլու չափով: Գործի մյուս ֆիգուրանտների համար մեղադրանքի կողմը խնդրել է ազատազրկում 7- 12 տարի ժամկետներով:
Կալաշովը հերքում է շորթումներ կազմակերպելու ու «օբշչակ» պահելու մեղադրանքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր