Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

27 մար 2018 16:35

«Կեմերովո, մենք քեզ հետ ենք». ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ ծաղիկներ են դրվում ի հիշատակ հրդեհից զոհվածների

«Կեմերովո, մենք քեզ հետ ենք». ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ ծաղիկներ են դրվում ի հիշատակ հրդեհից զոհվածներիԻ հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու խաղալիքներ են թողնում: Դեսպանատան առջև դրված ծաղիկների հետ կար հետևյալ գրությունը` «Կեմերովո, մենք քեզ հետ ենք»:
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկվել է խոշոր հրդեհ, որի հետևանքով գրանցված վերջին տվյալներով զոհերի թիվը 64-ն է: Հոսպիտալացվել է 14 մարդ, այդ թվում և 3 երեխա, 53-ը բուժումը ստանում են ամբուլատոր պայմաններում: Որոշ աղբյուրներ մարտի 26-ին հայտնել էին 16 անհետ կորածի մասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ժամանել է Կեմերովո, տեղի ունեցածը «հանցավոր անփութություն» է անվանել՝ հորդորելով համապատասխան մարմիններին տալ կատարվածի իրավական գնահատականը: Նա նաև կոչ է արել կասկածի տակ չառնել զոհերի ու տուժածների մասին հրապարակվող պաշտոնական տեղեկատվությունը: Նախագահն այցելել է հրդեհից հոսպիտալացվածներին:
Կեմերովո քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ ցավակցական հեռագրեր են ուղարկվել ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր