Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան          Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած ազդեցիկ, հեղինակավոր հայերը       Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ    

28 մար 2018 12:45

Զենքը բարձրացրել են հաղթած ժողովրդին գնդակահարողները, ոչ թե «ծռերը»․ պետք է ապստամբել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հոգևոր Հայաստան» նախաձեռնության աջակից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը համամիտ է «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի հետ, ըստ նրա՝ երկրում իսկապես Սարդարապատային իրավիճակ է, պետք է ապստամբել։

«Սասնա ծռերը» բարձր կերպար ունեն, էդ տղաները բանտում էլ չկոտրվեցին, նրանք շարունակում են գործել և բացահայտել, ինչպես իրենք ասում են՝ օկուպացիոն ռեժիմի դեմ են գործում, իրենք ցույց են տալիս, որ դատավորը, դատախազը, շատ դեպքերում լրատվամիջոցները և այլոք նույն պնակի շրջանակում են․ սպասարկում են մի ուժի, որը ոչնչացնում է Հայաստանը։
 
Իրենք ասում են, որ իշխող համակարգը, պետական մարդիկ ոչնչացնում են Հայաստանը և, որ այդ բանը ոչ մի կերպ չի լինում կանգնեցնել, ժողովուրդն ուզեց կանգնեցնել ընտրություններով, ժողովրդին գնդակահարեցին։ Ես ամեն անգամ զարմանում եմ, երբ որ ասում են՝ «Սասնա ծռերը» զենք բարձրացրեցին, զենքը բարձրացրել են նրանք, ովքեր 2008-ի մարտի 1-ին գնդակահարել են ժողովրդին, միայն գնդակահարություն չի եղել, ծեծել, ջարդել են մարդկանց՝ փորձելով վերացնել մայրաքաղաքը»,- շեշտեց Աշոտ Մանուչարյանը։

Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ՝ առաջինը զենքը վերցրել են անձինք, ովքեր գործել են որպես պետություն, իրականում, նրանք պետությունը ուզուրպացված անձինք են, ովքեր գնդակահարել են ընտրություններում հաղթած ժողովրդին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր