Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով          ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը       Ալավերդու գործարաններից մեկի հանդերձարանում հրդեհ է բռնկվել    

29 մար 2018 10:00

Ալավերդցի Վահագի դեմ ցուցմունք են կորզում դատապարտյալին սպառնալով. «Ժամանակ»

Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդիում հայտնի Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով նախաքննական մարմինը այն աստիճան է լծվել գործին, որ չունենալով բավարար ապացույցներ՝ սկսել է տարբեր անձանցից, կալանավորներից, դատապարտյալներից սպառնալիքների միջոցով ապացույցներ, ցուցմունքներ կորզել։

Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը «Ժամանակ»-ին է տրամադրել «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Շահվերդյանի նամակը, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես է քննիչն իրեն սպառնացել, փորձել կաշառել, որպեսզի նա ցուցմունք տա Վահագն Աբգարյանի դեմ։ Մինչդեռ նա Վահագն Աբգարյանին առհասարակ չի ճանաչում։

«Քննիչ Համբարյանը իմ նկատմամբ ճնշումներ է գործադրել։ Սկզբում սպառնալիքների միջոցով ստիպում էր ցուցմունք տալ քաղաքացի Վահագն Աբգարյանի նկատմամբ, այլապես իմ հանդեպ լրիվ շինծու մեղադրանք է առաջադրելու»,- գրել է նա»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր