Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

30 մար 2018 11:00

Հայկազ Բաղմանյանը զինվոր խոշտանգելով՝ ուրիշին չի վնասել. Հայ զինվորը հո ուրիշ չէ՞ Հայկազի համար. ՉԻ

Հայկազ Բաղմանյանը զինվոր խոշտանգելով՝ ուրիշին չի վնասել. Հայ զինվորը հո ուրիշ չէ՞ Հայկազի համար. ՉԻ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մարդու ամենադրական կողմը այն է, որ նա թերություններ ունի, իհարկե, եթե այդ թերությունները ուրիշ որևէ մեկին չեն վնասում»,- ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելուն:
Այս ուշագրավ ձևակերպումը կարելի է համարել մաեստրոյի հերթական գլուխգործոցն ու պարզապես շրջանցել նույնպիսի նրբանկատությամբ՝ ինչպես զառամախտով մարդու պարագայում է արվում:
Բայց ամբողջ հարցն այն է, որ այս տեսակետը հենց իշխող կուսակցության՝ Հանրապետականի դիրքորոշումն է: Ստացվում է, որ Հայկազ Բաղմանյանի «թերությունները»՝ զորօրինակ զինվոր խոշտանգելը, բանակի փողերը գողանալը, ապօրինի բիզնես իրականացնելը, ուրիշ ոչ մեկին չեն վնասել: Քարը պայթի՝ Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին:
Բայց Հայաստանն ու հայ զինվորը հո ուրիշ չե՞ն Հայկազի համար: Իր բոստանն է, իր քարը: Հիմա էլ թող մի քիչ ՀԱՊԿ-ում վարուցան անի: Ի՞նչ է պատահել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր