ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչեւ ապրիլի 4-ը․ «Հրապարակ»          Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում․ «Հրապարակ»       Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ»    

30 մար 2018 14:05

Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել՝ կեղծ գումարներ իրացնելու մեղադրանքով

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել կեղծ գումարներ ձեռք բերելու, տեղափոխելու և իրացնելու հատկանիշներով: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
ՌԴ իրավապահ մարմինների հաղորդմամբ` Ադրբեջանի քաղաքացին կեղծ գումարները ձեռք է բերել Մոսկվայում գործող «Սադովոդ» առևտրի համալիրի տարածքում և փորձել է իրացնելու նպատակով դրանք տեղափոխել Ռյազանի մարզ:
Ադրբեջանցու մոտ հայտնաբերվել և առգրավվել է 131 հազար ռուբլուն համարժեք կեղծ գումար:
Տղամարդը դատապարտվել է 3 տարի 6 ամսվա ազատազրկման:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր