Մասնավոր զրույցներում եվրոպացիները շատ սիրալիր ու հարմարվողական են, բայց հրապարակավ հարձակվում են մեզ վրա          Պատրաստ են հայերը միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված ՌԴ նկատմամբ       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար փետրվարի 5-ին    

30 մար 2018 16:00

Հռոմի Պապը հերքել է դժոխքի գոյությունը

Հռոմի Պապը հերքել է դժոխքի գոյությունըՀռոմի Պապ Ֆրանցիսկը աթեիստ-լրագրող Էուջենիո Սկալֆարիի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ դժոխք գոյություն չունի: Այս մասին հաղորդում է La Repubblica թերթը:

«Նրանք, ովքեր ապաշխարում են, Աստծո կողմից ներում են ստանում: Նրանք, ովքեր չեն ապաշխարհում, չեն կարող ներում ստանալ և պարզապես անհետանում են: Դժոխք գոյություն չունի, կա միայն մեղավոր հոգիների անհետացում»,- Պապի խոսքերն է մեջբերում լրագրողը:

Այս նյութի հրապարակումից հետո Վատիկանը մեկնաբանությամբ է հանդես եկել, որտեղ հաղորդել է, որ Հռոմի Պապը հարցազրույցի թույլտվություն չի տվել և որ իրականում սա պոնտիֆիկի մեջբերումը չէ, այլ արտահայտություն, որը լրագրողը «վերաձևակերպել» է:

Դժոխքի գոյության հերքումը հակասում է կաթոլիկ դոգմային: Դժոխքը հիշատակվում է Նոր Կտարակարանում որպես մեղավորների տանջանքների անդրշիրիմյան վայր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր