Սրա՞ն էր արժանի մեր բանակը, անտեսեցին Բանակի օրը, ուղերձներ չհղեցին, ոչ մի զինվորական, պատերազմի մասնակից չպարգևատրվեց, ոչ ոք զինվորական կոչման չարժանացավ, քարլռություն          Ձեր ուսապարկերի հռհռոցը Եռաբլուրում կոծկել չստացվեց...Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել       Հայ գերիների ծնողները լուր են ստացել զավակներից    

30 մար 2018 17:07

Օձակիր. Կենդանակերպի քչերին հայտնի և ամենաուժեղ՝ 13-րդ նշանի բնութագիրը

Օձակիր. Կենդանակերպի քչերին հայտնի և ամենաուժեղ՝ 13-րդ նշանի բնութագիրըԳիտե՞ք արդյոք, որ գոյություն ունի Կենդանակերպի ոչ թե 12, այլ 13 նշան: Աստղագուշակության մեջ գոյություն ունի Կենդանակերպի 13-րդ նշանը` Օձակիրը: Հորոսկոպում Օձակիրը գտնվում է Կարիճի և Աղեղնավորի միջև: Մարդիկ, ովքեր ծնվել են նոյեմբերի 17-ից մինչև 27-ը, իրենց կարող են համարել Օձակիր: Սակայն այս համաստեղությունը պաշտոնապես ներառված չէ աստղագուշական օրացույցում:
Որտեղի՞ց է ի հայտ եկել Կենդանակերպի 13-րդ նշանը և ինչպիսի՞ որակներով է այն օժտում մարդկանց:
Օձակրի համաստեղության առաջացման պատմությունը:
Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր առաջացման պատմությունը: Բայց հավանաբար ամենաարտասովորը Օձակրի մասին լեգենդն է: Օձակրի ժամանակը աստղագուշակներն անվանում են «վառված ճանապարհ»: Այն խորհրդանշում է կյանքի ուղին, որտեղ մարդկանց սպասվում են ամենածանր փորձությունները:
Համաձայն հին հունական լեգենդի՝ ժամանակի այդ ընթացքում երկրի վրայով թռչում է Արեգակի որդին` Ֆաետոնը` հրե մարտակառքով, և վառում է մոլորակի ամբողջ կենդանությունը: Դրանից հետո երկրի մակերևույթի վրա են դուրս գալիս սարսափելի հրեշները, և աշխարհում սկսվում է մութ ուժերի և չարի ժամանակահատվածը:
Եթե հավատանք այս լեգենդին, ապա Օձակիրը Կենդանակերպի ամենավտանգավոր և չարագուշակ նշանն է: Բայց արդյո՞ք իրականում դա այդպես է:
Կենդանակերպի Օձակիր նշանի բնավորությունը և ճակատագիրը:
Օձակիրը դա Կենդանակերպի ամենաուժեղ նշանն է: Տվյալ համաստեղության ներկայացուցիչներն առանձնանում են իմաստությամբ, իշխանատենչությամբ, խիզախությամբ, վճռականությամբ, կամքի ուժով, նպատակասլացությամբ և հոգու ուժով:
Նրանք ոչնչից չեն վախենում և սրբում են ամեն ինչ ճանապարհից` իրենց նպատակներին հասնելու համար: Նրանց չեն վախեցնում ոչ դժվարությունները, ոչ արգելքները: եթե կյանքում այս նշանի ներկայացուցիչներին անհաջողություններ և անախորժություններ են հանդիպում, ապա նրանք չեն կենտրոնանում դրա վրա: Նրանք, ինչպես փյունիկ, հառնում են մոխրից` նույնիսկ ճակատագրի ամենադաժան հարվածներից հետո:
Օձակիրներն անկայուն են: Նրանք կրքոտ են, ազատատենչ, ակտիվ և շատ եռանդուն: Հաճախ նրանք չեն կարողանում գտնել կյանքի ուղեկից, քանի որ շատ քչերը կարող են ընդունել Կենդանակերպի 13-րդ նշանի մարդու բնավորությունը և կենսակերպը:
Հիմնականում Օձակիրները հաջողության են հասնում կարիերայում, այլ ոչ թե անձնական կյանքում:
Շատ աստղագուշակներ պնդում են, որ Օձակիրները շատ վտանգավոր մարդիկ են: Եթե նրանց հետ թշնամանաք, ապա շատ բան կարող եք կորցնել:
Կատաղության ժամանակ այս մարդիկ կարող են գնալ մինչև վերջ:
Կարելի է վստահորեն ասել, որ Օձակրի նշանի տակ ծնվում են հատուկ մարդիկ: Նրանք շատ հաջողակ են և արագ հասնում են իրենց ցանկությունների կատարմանը, եթե օգտագործում են իրենց բնավորության բոլոր ուժեղ գծերը: Նրանց ճակատագիրը զարմանալի է և յուրահատուկ, ինչպես և իրենք: Դրանում կարելի է համոզվել` իմանալով, թե ինչ հայտնի մարդիկ են ծնվել այդ համաստեղության ներքո: Ամենահայտնի Օձակիրներն են Ինդիրա Գանդին, Վիկտոր Պելևինը, Աուգուստո Պինոչետը, Բորիս Գրեբենշչիկովը, Էլդար Ռյազանովը և այլք:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր