Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են, այցը կրել է մասնավոր բնույթ          Աջափնյակում տեղի ունեցած uպանության, uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում       Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 մար 2018 18:20

Ճրագալույցի Սբ պատարագ Երեւանում

Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ մարտի 31-ին, մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվում է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կկատարվի տնօրհնեքի արարողություն: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալներն առաջնորդարանի դահլիճում կշնորհավորեն Հանրապետության նախագահին ու Սրբազան հորը` Ս. Հարության տոնի առթիվ:

Նշենք, որ այսօր Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Վաղը՝ ապրիլի 1-ին, Զատկի տոնն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր