Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

04 ապր 2018 10:45

Մոտոցիկլետներ, կորտեժ. Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից. «Հրապարակ»

Մոտոցիկլետներ, կորտեժ. Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից. «Հրապարակ»   «Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին իշխանությունը պատրաստվում է Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային, որը կընթանա ապրիլի 9-ին, ավանդական կարգով` մոտոցիկլետներ, կորտեժ, շչակներ: Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից` Դեմիրճյան հասցեից: Մինչ այդ` նույն հանդիսավորությամբ ՄՀՀ կտարվեն պետական և հոգևոր խորհրդանիշները․ Մատենադարանից Վեհամոր` 7-րդ դարի Ավետարանը, ՍԴ-ից` Սահմանադրության մայր օրինակը, նախագահականից` պետական դրոշը և նախագահական նշանը: Արարողակարգն սկսվելու է ժամը 12-ին։ Արմեն Սարգսյանը միայնակ կմտնի դահլիճ, աջ ձեռքը կդնի Ավետարանի ու Սահմանադրության վրա, կերդվի: Ապա կստանա Վեհափառի օրհնությունը, և ողջույնի խոսք կասի Սերժ Սարգսյանը: Դրանից հետո Արմեն Սարգսյանը կտեղափոխվի Մաշտոցի իր նստավայրը` հիանալու հարևանությամբ գտնվող Մատենադարանով»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր