Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի
Շուրջ 26 տարի Արագածոտնի թեմում ձեւավորված բարի ավանդույթի համաձայն Կրկնազատկի տոնին Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ հերկրպագություն հավատացյալների եւ ուխտավորների։Այս տարի ևս, Արագածոտնի թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնությամբ կամոքն Աստծո՝ ապրիլի 12-ին Մաշտոցի անվան Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կբերվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00:
Սուրբ Ավետարանը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00-ն:
Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու և Սուրբ Ավետարանի օրհնությանը բաժնեկից լինելու:
Արագածոտնի թեմ
