Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ          Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա       Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա    

04 ապր 2018 18:50

Ազատվեք մաշկի մուգ կետերից և պզուկներից կարտոֆիլի դիմակի միջոցով

 
Ամեն անգամ արևի տակ լինելուց հետո անհրաժեշտ է մաշկը հիդրատացնել և օգտագործել արևապաշտպանիչ կրեմներ, քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են մնասել մաշկը։
Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից չպաշտպանվելու դեպքում մաշկի վրա առաջանում են մուգ կետեր։ Այս մուգ կետերից ազատվելու հարցում շատ օգտակար է կարտոֆիլը։
Կարտոֆիլով պատրաստված դիմակը՝
• հեռացնում է մաշկի մուգ բծերը
• բուժում է պզուկները
• խոնավեցնում ու սնուցում է մաշկը
• նվազեցնում է աչքերի շուրջ մուգ շրջանակներ
• նվազեցնում է մաշկի բորբոքումները
• դանդաղեցնում է ծերացման գործընթացը։
Կարտոֆիլով դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է կարտոֆիլ և կիտրոն։ Կես կարտոֆիլն անցկացնել քերիչով կամ հյութաքամիչով քամել հյութը, ավելացնել կես կիտրոնի հյութ, խառնել և քսել մաշկին։ Դիմակը պահել 15 րոպե և լվացվել գոլ ջրով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր