Ինչու են Նահապետ Գեւորգյանի բացակայությունները միշտ հարգելի համարվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանի կողմից տեղեկանք է ներկայացվել, թե 2017 թվականի դեկտեմբեր, 2018 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել:
Սա իսկապես տարակուսելի է հատկապես հանձնաժողովի անդամների ցանկը նայելու պարագայում: Այս հանձնաժողովի անդամ է Նահապետ Գևորգյանը, ով հանձնաժողովի նիստերի չի ներկայանում: Սակայն, ինչպես պարզվում է, նրա բացակայությունները մշտապես հարգելի են համարվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: