Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

06 ապր 2018 17:20

Եթե առավոտները բերանումդ տհաճ համ է լինում

Եթե առավոտները բերանումդ տհաճ համ է լինում1. Դառը համ
Խոսում է օրգանիզմում լեղու կուտակման մասին: Նշանակում է, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունես:
Հնարավորինս շատ ջուր խմիր, սննդակարգիցդ բացառիր յուղոտ, տաապկած, մարինացված, աղի մթերքները: Եթե խնդիրը չի վերանում, բժշկի դիմիր:
Դառը համի պատճառ կարող է լինել նաև սննդի վատ մարսումը:
Հնարավորինս շատ թարմ մրգեր և բանջարեղեն կեր: Կարելի է բույսերով թեյեր խմել՝ ձիաձետով, կալենդուլայով, անանուխով:
Եվս մեկ պատճառ է ալկոհոլի հաճախ օգտագործումը:
Սպիրտային խմիչքները բացառիր, լյարդի մաքրման կուրս արա: Սահամանափակիր յուղոտ և քաղցր մթերքների օգտագործումը:
2. Ջրածնի սուլֆիդի համ
Եթե առավոտյան այսպիսի համ ես զգում բերանումդ, նշանակում է՝ ստամոքսդ անբավարար ստամոքսահյութ է արտադրում: Այսպես լինում է ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում:
Պետք է ավելի կծու և տապակած սնունդ ուտել: Չափից շատ մի կերեք, հատկապես գիշերը:
3.Աղի համ
Շուրթերիդ աղը կվերանա, եթե օրական 2 լ. ջուր խմես: Այս խնդիրը ծանոթ է ալկոհոլով տարված մարդկանց:
4. Քաղցր համ
Բերանի քաղցր համը, հատկապես առավոտները, նշան է, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է:
Բերանում պարբերաբար քաղցր համ զգալու դեպքում պետք է բժշկի դիմել:
5. Թթու համ
Ստամոքսի բարձր թթվայնության նշան է:
Յուղոտ, կծու և քաղցր սննդից հրաժարվելը կօգնի: Նաև բժշկի գնացեք: Բերանի թթու համը կարող է նաև ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման հետևանք լինել:
6. Երկաթի համ
Բերանում մետաղի համը խոսում է պարոդոնտոզի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների մասին:
Այս զգացողությունը կարող է լինել նաև ծանր մետաղներով թունավորումից հետո:
Այս համը կարող է առաջանալ նաև որոշ դեղերի հետևանքով:
Ծխելն ատամնաբույժի հնարավորինս հաճախ դիմելու պատճառ է: Ծխելու դեպքում տհաճ համ կարող է առաջանալ բերանի խոռոչում միկրոբների առատության դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր