Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

06 ապր 2018 21:20

Կենդանակերպի նշանների գարնանային զգեստապահարանը

Խոյ. արտասովոր օձիքներ
Խոյերն արկածներ են սիրում: Ձեր ոճը պետք է համարձակ եւ գեղեցիկ լինի, ինչպես ձեր կյանքը: Օձիքը կարող է փոքր-ինչ կտրուկ տեսք ունենալ, ինչը կցուցադրի ձեր անհատականությունը:
Ցուլ. բոհո ոճով կրոպ-տոպեր
Դուք ամեն ինչ անում եք՝ սիրով շրջապատված լինելու համար: Դիզայներները որոշել են, որ գյուղական ոճով վերնազգեստը կլրացնի ձեր ոճը եւ ռոմանտիկ կերպար կստեղծի: Սակայն եղանակը կարող է բավականաչափ տաք չլինել, այնպես որ՝ չմոռանաք սիրելի ջինսե բաճկոնի մասին:
Երկվորյակ. ժանյակ
Երկվորյակները սիրում են իրենց ցույց տալ: Այս գարնանը ձեր կերպարի համար լավագույն տարբերակը ժանյակն է, որով ուրախ, սեթեւեթող տեսք կունենաք:
Խեցգետին. Ջինսե շրջազգեստ
Ջինսե շրջազգեստը կատարյալ տարբերակ է Խեցգետինների համար: Եկեք բնական լինենք եւ սկսենք ջինսե շրջազգեստը համադրել չեզոք գույնի լայնեզր գլխարկի եւ գեղեցիկ բոկոտիկների հետ:
Առյուծ. վառ միդի-շրջազգեստ
Առյուծներն ուզում են «փողոցից» գողանալ բոլոր ոճային իրերը: Ձեզ կատարելապես հարմար կլինեն վառ զգեստները: Որքան վառ, այնքան լավ:
Կույս. երկարափեշ շրջազգեստ
Կույսեր, դուք սիրում եք ժամանակ անցկացնել դրսում: Ձեզ կատարելապես հարմար են բնական կտորից երկարափեշ հարմարավետ զգեստները, որոնք ոճային տեսք ունեն եւ շատ հարմար են:
Կշեռք. պարզ կոստյում
Կշեռքները, Խեցգետինների նման, նախընտրում են հանգստությունը: Այդ պատճառով նրանց հարմար են պարզ եւ ոճային կոստյումները. ամբողջական կերպար, որն ընտրելու համար պետք չէ ժամեր ծախսել:
Կարիճ. կաշվե բաճկոն
Կարիճներ, սերն ու երաժշտությունն օդի մեջ են: Հանգստյան օրերից այնքան պատմություններով կվերադառնաք, որոնք դեռ երկար ստիպված կլինեք պատմել: Ժանյակն ու կրքոտ բացվածքը կարելի է համադրել խիստ կաշվե բաճկոնի հետ:
Աղեղնավոր. պրինտով կոմբինեզոն
Պրինտով կոմբինեզոնը կատարելապես հարմար են Աղեղնավորների ոճին: Մի կողմից՝ դա ձեզ կազատի բարդ ընտրություն կատարելու անհրաժեշտությունից եւ թույլ կտա կենտրոնանալ զվարճանքի ուղղությամբ: Մյուս կողմից՝ սա հարմարավետ կերպար է եւ կօգնի շատ ոճային տեսք ունենալ:
Այծեղջյուր. կոճակներով կոմբինեզոն
Այծեղջյուրներ, կոմբինեզոնն այս սեզոնին հենց ձեզ համար է: Այն շատ հարմար է եւ հրաշալի կդիտվի լուսանկարերում: Բացի այդ՝ հարկ չի լինի մտածել կերպարի մասին. կոմբինեզոնն արդեն կերպար է ստեղծում:
Ջրհոս. առանց թեւքի վերնազգեստ
Ջրհոսներ, բաց ուսերով ռոմանտիկ կերպարը հենց ձեզ համար է: Այս գարնանը տարբեր շոուների կհաճախեք եւ շատ ճանաչված կլինեք, չէ՞ որ դուք անկրկնելի եք:
Ձկներ. սեւ երկար լայն տաբատ
Ինչպես դիզայներներն են ասում՝ ատլասե լայն տաբատները միանգամայն շքեղ եւ հարմար տարբերակ են, որոնք շատ կսազեն ձեզ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր