Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

07 ապր 2018 09:45

Արմեն Սարգսյանի 4 հարյուր հյուրը նստելու տեղ չի ունենալու, իսկ Սերժ Սարգսյանի հյուրերը կհավաքվեն «Ֆլորենս» ռեստորանային համալիրում. «Ժողովուրդ»

Արմեն Սարգսյանի 4 հարյուր հյուրը նստելու տեղ չի ունենալու, իսկ Սերժ Սարգսյանի հյուրերը կհավաքվեն «Ֆլորենս» ռեստորանային համալիրում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրը մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կազմակերպիչները վերջին պահին լուրջ խնդրի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ համալիրը կարող է տեղավորել ընդամենը 1200 անձի, սակայն նախատեսված հյուրերի թիվը եղել է ավելի քան 1600 հոգի:
Առայժմ հայտնի չէ, թե ինչպե՞ս են տեղավորելու այդ 400 հոգուն. հարցին լուծում կտան վերջին պահին, տեղում: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ երդմնակալության արարողությունից արդեն երեկոյան, ի պատիվ Սարգսյանի, նախատեսված է մեծ խնջույք «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Դրան մասնակցելու են Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության ներկայացուցիչները, ԱԺ նախագահը, փոխնախագահներն ու խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները. «շարքային» պատգամավորներից հավանաբար մի քանի հոգի կլինի:
Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ երդմնակալության արարողությանը, ինչպես նաեւ գիշերը կազմակերպվելիք խնջույքին ներկա է լինելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը՝ սենատոր Դարիգա Նազարբաեւան, որը Արմեն Սարգսյանի հետ բիզնես գործընկեր է. «Ժողովուրդ» օրաթերթը ոչ մեկ անգամ է գրել, որ Ա. Սարգսյանը Նազարբաեւների ընտանիքի վստահելի անձանցից մեկն է, եւ նրա միջոցով են Ղազախստանի ղեկավարի ընտանիքի անդամներն օրինականացնում իրենց գումարները:
Սարգսյանը նաեւ եղել է Ղազախստանում «Բրիթիշ պետրոլ» ընկերության ներկայացուցիչը: «Ժողովուրդ» օրաթերթը հյուրերի քանակի հետ կապված խնդիրների մասով մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ լրատվական վարչություն, որտեղից, սակայն, ասացին, թե բոլոր հրավիրվածներն էլ ունեն իրենց տեղը: Հ.Գ. Ի դեպ, մարզահամերգային համալիրում կայանալիք երդմնակալության արարողությանը լրագրողները հետեւելու են ԱԺ-ից: Այլ կերպ ասած` իշխանությունները շարունակում են սահմանափակումներ մտցնել լրատվամիջոցների, որ նույնն է՝ մամուլի ազատության նկատմամբ:
Ընդ որում, անգամ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո նման սահմանափակումներ չկային:
 
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր