Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են       Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»    

07 ապր 2018 14:20

Ավտովթար Կոտայքի մարզում․ 43-ամյա վարորդը Lincoln Navigator-ով Գութանասարում150 մետր գլորվելով՝ հայտնվել է սարալանջում

Ավտովթար Կոտայքի մարզում․ 43-ամյա վարորդը Lincoln Navigator-ով Գութանասարում150 մետր գլորվելով՝ հայտնվել է սարալանջումԵրեկ՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Աբրահամ Սարգսյանը իր վարած Lincoln Navigator մակնիշի 77 RR 337 համարանիշի ավտոմեքենայով Ֆանտան գյուղի վարչական տարածքում գտնվող «Գութանասար» կոչվող հատվածում մոտ 150 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է սարալանջում։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սարգսյանը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորին հիվանդանոց տեղափոխողները եղել են այդ պահին դաշտում հողագործական աշխատանքներ կատարող գյուղացիները, ովքեր էլ նկատել են, թե ինչպես է ավտոմեքենան գլորվելով հայտնվում ձորում ու շտապ իրենց ավտոմեքենայով մոտեցել են դեպքի վայրին ու նրան տեղափոխել հիվանդանոց։
 
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 8 երեխաների հայր է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր