Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

10 ապր 2018 14:45

Կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված տղամարդկանց դիմակներն ու թուլությունները

Կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված տղամարդկանց դիմակներն ու թուլություններըԸնդունված է համարել, որ տղամարդիկ ուժեղ են կանանցից ոչ միայն՝ ֆիզիկապես, այլև՝ բարոյապես: Տղամարդիկ լաց չեն լինում, տղամարդիկ պետք է կանանց ձեռքերի վրա տանեն ու քարշ տան նրանց փոխարեն ծանր պայուսակները, դռները բացեն, մեխ խփեն, նկար կախեն, և այլն, և այլն:
Կանանց համար, ովքեր անխնա շահագործում են իրենց ամուսիններին, երբեմն շատ դժվար է լինում պահել իրենց տղամարդկանց: Կարծես թե ամեն ինչ այնքան լավ էր սկսվել, նա այնքան ուժեղ էր, հոգատար, ամեն ինչ անում էր, իսկ հետո վերցրեց ու մի օրում անհետացավ: Իհարկե կանհետանար: Ում դուր կգար, որ իրեն մարդու տեղ չեն դնում: Տղամարդը միայն փող աշխատող չէ. Նախ և առաջ՝ նա մարդ է, ով իր սովորություններն ունի, ուժեղ և թույլ կողմերը, ում քնքշանք ու հասկացվածություն է պետք, բարի խոսք ու հանգիստ՝ աշխատանքային ծանր օրվանից հետո:
Իմանալով տղամարդու բնավորության թաքնված կողմերը` կարելի է նրա հետ փոխադարձ սիրո ու հարգանքի վրա հիմնված երկարատև հարաբերություններ կառուցել: Առաջարկում ենք ձեզ իմանալ, թե ինչ դիմակների տակ են թաքնվում կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված տղամարդիկ և ինչ թուլություններ են նրանք թաքցնում:
Խոյ: Խոյի դիմակներն են`
ստեղծում է իսկական տղամարդու տպավորություն
բաց ընկերասիրություն
ամուր ձեռքսեղմում
խիզախ է խելացնորության աստիճան
հանկարծակի շռայլ է դառնում
Նրա թուլությունները`
չի կարողանում մերժել ընկերներին
լսելու ու ձանձրալի աշխատանք կատարելու համբերություն չունի
չափազանց անփույթ է առողջության և օրվա ռեժիմի նկատմամբ
չի կարողանում ենթարկվել
սիրում է անհետանալ, իսկ հետո կրկին հայտնվել` չբացատրելով պատճառը
Խորհուրդներ: Փորձեք նրա չափից դուրս ակտիվության ու եսակենտրոնության արանքում նկատել խոցելի փոքր տղային, ով թիկունքի կարիք ունի:
Ցուլ: Նրա դիմակներն են`
թվացյալ բարեկեցություն ու հարմարավետություն
հմուտ ձեռքերով ընտանիքի մարդ
լավ տնտեսվար է՝ լավ ճաշակի նկրտումներով
համառ է

Նրա թուլությունները`
համառություն և վայելքների գայթակղությանը դիմանալու անկարողություն
կնոջը ենթարկվող տղամարդ դառնալու վախ
սիրելի բազմոցի նկատմամբ ձգտումը
300 տարի կխոստանա վերանորոգել հեծանիվը
ընկճվում է ինտելեկտուալ զրուցակիցների ներկայությունից
Համեղ կերակուրի ու աղանդերի նկատմամբ սերը քայքայում է նրա առողջությունը, գիրացնում:
Խորհուրդներ: Այս տղամարդը միշտ քնքշանքի ու գուրգուրանքի կարոտ է:
Երկվորյակներ: Երկվորյակների դիմակները`
հմայք և սրամտություն
հնարամիտ է ու ինքնատիպ
ցանկացած ընկերախմբում գերազանց հյուր է
շուտ է մերվում
Նրա թուլությունները`
ավելի շատ է խոստանում, քան կարող է կատարել
դադար չունի, երբեմն երկու նապաստակի հետևից է ընկնում, մի քանի բան միաժամանակ է սկսում
չգիտի, թե ինչ է ուզում
նրա մեջ ապրում է հեղինակությունների դեմ ըմբոստացող հակասության ոգին
Խորհուրդներ: Նրան պետք է օգնել՝ կյանքի նպատակը որոշելու, իսկ հետո՝ այդ նպատակը վերահսկողության տակ պահելու հարցում: Երկվորյակին երկու սեր է պետք, բայց պարտադիր չէ երկու կին: Փորձեք լուծել այս հանելուկը:

Խեցգետին: Նրա դիմակները՝
կնոջ նկատմամբ գերզգայուն տրամադրվածություն
նուրբ հոգատարության ունակություն, լավ դայակներ են
տղամարդ է, ով սիրում է սրտամոտ զրույցներ վարել
Նրա թուլությունները`
անընդհատ դեպի անցյալ վեադառնալու պատճառով դժվար է ամոքում վերքերը
վախենում է մեկուսանալուց
անգամ լվանալու համար նրա վրայից չես հանի հին հագուստը
շատ խոցելի է, քչախոս, հիշաչար, փնթփնթան, կամակոր
Խորհուրդներ: Հանգիստ թողեք նրան, երբ նա զայրացած է ու փակվում է ինքն իր մեջ: Եթե չեք կարողանում նրան տեղից շարժել, հիվանդ ձևացեք:
Առյուծ: Առյուծի դիմակները՝
գեղեցիկ է, վառ արտաքին ունի ու հագուստ
նրա համար կարևոր է սրտակերի համբավը պահելը
կարծես թե նա ռոմանտիկ է, արքայավայել շռայլ, իսկ շարժուձևն այնպիսին է, ինչպիսին արիստոկրատների մոտ է
Նրա թուլությունները`
վախենում է չհարգվելուց ու սեփական անձի նկատմամբ ուշադրության պակասից
սիրելի բազմոցը, կոնյակն ու թերթը
սոցիումի մեջ անհաջողակ Առյուծը շատ տխուր տեսարան է
Խորհուրդներ: Նրան թույլ տվեք զգալ, որ ինքը ձեր արքան է: Մի մոռացեք, որ դուք թագուհի եք: Գլխավորը՝ անընդհատ հիացեք, գովեք նրան ու մաքրակենցաղ եղեք:

Կույս: Կույսի դիմակները`
պարզ, տրամաբանական միտք ու բոլոր հարցերում համակարգված գործելակերպ
բարեխիղճ է ու ճշտապահ
իրեն տիրապետելու կարողություն ունի
Նրա թուլությունները`
նա պետք է կյանքի իր դիրքն ու ուղին մշակի ու հետևի դրան
իր տրամաբանական հիմնավորման ստրուկն է
վախենում է պատասխանատվությունից, քանի որ ինքն էլ չափից առավել պատասխանատու է
Խորհուրդներ: Եթե դուք կարողացել եք ինչ-որ բանում նրա կարծիքը փոխել, ուրեմն ձեզ համար նա շատ բանի կգնա:
 
Կշեռք: Նրա դիմակները`
գեղեցիկ ժպիտ
կարողանում է զինաթափել հմայքով ու զիջել
Նրա թուլությունները`
միշտ երազում է, որ խնդիրն ինքն իրեն լուծվի
չի կարողանում մերժել
վառ կանանց համար կորցնում է խելքը
էսթետ է
նրա տրամադրությունը կարող է փչանալ անգամ ձկան հոտից, որը դուք տապակում եք ընթրիքի համար
Խորհուրդներ: Բոլոր որոշումներն ինքնուրույն կայացրեք: Գեղեցիկ զգեստ, ինտերիեր, մատուցման ձև, մոմեր, ու նա ձերն է:
 
Կարիճ: Կարիճի դիմակները`
ներթափանցող, երբեմն անթարթ հայացք
թվացյալ ուժ և հուսալիություն
ի ծնե հոգեբան է
ճակատագրի ցանկացած հարվածի նկատմամբ ամրություն
Նրա թուլությունները`
անխնա է կանացի ֆլիրտի ու կոկետության նկատմամբ
ամեն ինչ կամ ոչինչ ունենալու պահանջմունք
նա համընդհանուրից տարբերվող իր բարոյախոսությունն ունի, ինչի պատճառով օրենքի հետ խնդիրներ է ունենում
հաճախ է հիվանդանում հոգին քայքայող ներքին հակասությունների պատճառով
Խորհուրդներ: Ձեզնից պետք է համբերություն ու անսահման նվիրվածություն գա: Նկատի ունեցեք, նա հիշում է ամեն ինչ` և վիրավորանքները, և ուրախությունները:
 
Աղեղնավոր: Աղեղնավորի դիմակները`
հեղինակություն է, անգամ, երբ թվում է, թե դրա համար հիմքեր չկան
հիանալի ուղեղ ունի
միշտ չափազանցված կապեր ունի, որոնք իր բառերով որոշում են ամեն ինչ
սիրում է սպորտ, բայց հեռուստացույցով
Նրա թուլությունները`
նա անկեղծ է ու ճշմարիտ իր բոլոր հետաքրքրությունների մեջ, այդ թվում նաև` սիրային կապերի:
հավերժական ամուրի է: Անընդհատ գնում-գալիս է կնոջից դեպի սիրուհի, և՝ հակառակը, մինչև չհոգնի:
Խորհուրդներ: Մի կապեք նրան տանն ու ընտանիքին, հայտարարեք, որ ինքներդ էլ եք սիրում ազատություն: Երբեմն ինտրիգ ստեղծեք գաղտնի զանգերի կամ ծաղիկների տեսքով:

Այծեղջյուր: Այծեղջյուրի դիմակները`
հուսալիություն
երաշխավորված սեր ողջ կյանքի համար
էմոցիոնալ ու նյութական վիճակի կայունություն
Նրա թուլությունները`
առանց ամունության նա իրեն անվստահ է զգում
նրա համար դժվար է արտահայտել իր զգացմունքներն ու քնքշանքը
նա ինքը սիրո խիստ կարիք ունի
սովորաբար սպասում է, որ իրեն պետք է գնահատեն, շնորհակալ լինեն ու հիանան իրենով:
շատ է ուզում վերահսկել ընտանեկան բյուջեն
Խորհուրդներ: Նրան զգեստներով ու գեղեցկությամբ մի գերեք: Ավելի լավ է՝ ցույց տվեք, թե ինչպիսի տնտեսուհի ու մայր եք:
 
Ջրհոս: Ջրհոսի դիմակները`
բացակա-երազկոտ հայացք. Ասես նրա մտքերը թափառում են ինչ-որ տեղ
ձեր հասցեին սուր ակնարկները նրա` ձեզնով հետաքրքրված լինելու հստակ նշան են
պատրաստ է ընկերանալ անգամ իր մրցակցի հետ
Նրա թուլությունները`
նետվում է դեպի ամեն նորն ու անսովորը, լինի դա մարդ թե գաղափար
անտարբեր է նյութական բարեկեցության նկատմամբ, կարող է գոհանալ փոքրագույն հարմարություններով
նրա համար կարևոր է զգալ, որ ոչ մի բանի հետ կապվածություն չունի
Խորհուրդներ: Ձեր բոլոր խաղաքարտերը մի բացեք նրա առջև: Միշտ գրգռեք նրա հետաքրքրասիրությունը:
 
Ձկներ: Ձկների դիմակները`
կենսուրախ ժպիտ, իսկ աչքերի օվկիանոսի մեջ խորտակվում են անսահման երազանքներ ու երազներ
ակնհայտ ռոմատիզմ
մեծ սիրտ ունեցող մարդ. միշտ պատրաստ է հասկանալ ձեզ ու սփոփել
Նրա թուլությունները`
նրա համար դժվար է անընդհատ գտնվել ռեալ իրականության մեջ
երբեմն մոռանում է ուտել ու անտարբեր է սեփական հարմարությունների նկատմամբ
մեծ ինքնանվիրում ու գաղափարներին, ընկերներին ու սիրած կնոջը ծառայություն
նրա հումորի տակ տխրություն ու վիշտ է թաքնված
Խորհուրդներ: Չի կարելի վիրավորել նրա երազանքը, նա դա ձեզ չի ների: Ավելի լավ է՝ կիսեք այն նրա հետ ու օգնեք իրական դարձնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր