Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

10 ապր 2018 16:50

«Եթե մենք վարչապետին կողմ քվեարկենք, կնշանակի, որ ընդդիմություն չենք». «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

«Ես էլ լսեցի վարչապետի խոսքը, և իմ տպավորությամբ էլ՝ կարծես թե պետք է առաջադրվի Սերժ Սարգսյանը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Խոսելով այն մասին, թե արդյոք իրենք սատարելու են Ս. Սարգսյանի թեկնածությանը՝ Ս. Բագրատյանն ասաց, որ իրենք՝ որպես քաղաքական ուժ, իրավունք չունեն քննարկել այդ հարցը, մինչև փաստացի առաջադրում չլինի. «Մենք որևէ որոշում, քննարկում չենք ունեցել այդ հարցի շուրջ»:
Նրա խոսքով՝ եթե իրենք վարչապետին կողմ քվեարկեն, կնշանակի, որ ընդդիմություն չեն. «Տրամաբանական է, որ մենք քաղաքագիտորեն չենք կարող կառավարության այս ծրագրին կողմ քվեարկել: Իսկ վարչապետը կառավարության ծրագիրն իրացնող համար մեկ պաշտոնյան է:
Եթե դու վարչապետին քվեարկում ես, նշանակում է՝ այդ ծրագրին էլ ես քվեարկում: Եթե մենք ընդդիմություն ենք ու կողմ ենք, հասկանալի չէ: Ես անձնապես հայտարարում եմ, որ, եթե մենք վարչապետին կողմ ենք քվեարկում, մենք քաղաքագիտական խնդիր ենք ունենում, որովհետև դա նշանակում է՝ դու ընդունում ես իշխանության ծրագիրը: Եթե ընդունում ես իշխանության ծրագիրը, ընդդիմության դաշտում ո՞նց ես գործում:
Հարցին՝ հնարավո՞ր է այդ հարցով դաշինքում տարաձայնություններ լինեն, Ս. Բագրատյանը պատասխանեց, որ ինքը պատրաստ է բանավիճել և իր կարծիքը հիմնավորել:
Լրագրողի դիտարկմանը՝ եթե Գագիկ Ծառուկյանը որոշի, որ պետք է կողմ քվեարկեք վարչապետի թեկնածուին, Ս. Բագրատյանն այսպես արձագանքեց.
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Գագիկ Ծառուկյանը երևի ամենաքիչն է կարծիք պարտադրում: Պարոն Ծառուկյանն իդեալական լսել ու բանավիճել գիտի: Պատկերացրեք՝ նախագահի ընտրության որոշումը մենք շատ երկար քննարկել ենք, ինքը մինչև վերջ կարծիք չի ասել, ասել է՝ դուք ասեք, դուք որոշեք, դուք ընտրեք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր