Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

11 ապր 2018 11:51

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում նախագահի երդմնակալությանը` մանրամասներ

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում նախագահի երդմնակալությանը` մանրամասներՆախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էր 1300 մարդ, այդ  թվում՝ հյուրեր Հայաստանից ու արտասահմանից, ինչպես նաեւ լրատվամիջոցների ղեկավարներ:

Զարմանալի էր, որ երդմնակալության արարողությանը չէր մասնակցում ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար` Գագիկ Ծառուկյանը: Թե ինչո՞ւ չէր մասնակցում, մանրամասնեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

- Պարոն Բագրատյան, ո՞րն էր պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը ներկա չէր նախագահի երդմնակալությանը:
- Պարոն Ծառուկյանն արտասահմանում է, Հայաստանում չի:

- Այսինքն, ավելի կարեւոր գործ ունե՞ր, քան նախագահի երդմնակալությանը մասնակցելը:
- Երեկվա միջոցառումն ավելի շուտ արարողակարգային էր, որովհետեւ որոշումներն ընդունվել, ավարտվել էին, մենք մեր դիրքորոշումը հայտնել էինք, եւ որեւէ միտում չկար բացակայելու, ուղղակի արտասահմանում է եղել պարոն Ծառուկյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր