Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

11 ապր 2018 16:52

Սիրիական հարցի շուրջ շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. Տեսանյութ

Սիրիական հարցի շուրջ շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը խոսեց տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ:
Հայկ Քոչարյանի կարծիքով սիրիական հարցի շուրջ շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. «Թվում է, թե նախորդ տարիների անկայուն վիճակն ավելի կայուն էր, քան հիմա կարող է լինել։ Այս պահին լարվածությունը շատ բարձր մակարդակի է, սիրիական հակամարտության պատմության մեջ վերջին տարիների միակ իրավիճակն է, երբ գերտերությունների կողմից ռազմական ուժի կիրառման ռեալ վտանգ կա՝ առանց հաշվի նստելու մյուս կողմի հետ»,- ասաց նա։
Հայկ Քոչարյանը նաև նշեց, որ ֆորմալ սրացման համար հիմք հանդիսացան Դումայի հատվածում քիմիական զենքի օգտագործման մեղադրանքները, որտեղ ռուսական կողմը հերքեց, որ նման բան է տեղի ունեցել, բայց արևմտյան կոալիցիան՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ, շարունակում է  պնդել, որ նման բան տեղի է ունեցել. «Եվ արդեն էական չէ, դա եղե՞լ է, թե՞ ոչ, խոսվում է հետևանքների վերացման մասին։ ԱՄՆ-ին միացան Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք ասացին, որ կմասնակցեն հավանական ռազմական գործողությանը։ Երեկ երեկոյան Անվտանգության խորհրդի երկու բանաձև էր դրված՝ քիմիական զենքի հետ կապված, մեկը ԱՄՆ-ն էր առաջարկում, մյուսը՝ Ռուսաստանը։ Դրանց տարբերությունն այն էր, որ ԱՄՆ-ի բանաձևը կոչ էր անում պարզել, թե ով է մեղավոր, իսկ ռուսական բանաձևը նման պահանջ չուներ։ Վետո կիրառվեց ՌԴ-ի կողմից, և փաստացի վիճակը չհանգուցալուծվեց անգամ այդ քաղաքական դաշտում։ Այս ամբողջն ավելի լարվեց, երբ ռմբակոծվեց Դեր Զորի մոտակայքում գտնվող ռազմաբազան, որի փաստացի մեղադրանքն ուղղվեց Իսրայելին, որը կազմակերպել էր դա։ Բացի նրանից, որ դա ահաբեկչության դեմ պայքարի հիմնական կետն էր, այլև Իսրայելի հատվածը հիմնականում ուղղված էր իրանական ենթակառուցվածքների ներկայությունը թուլացնելուն, որովհետև այնտեղ էին կենտրոնացած իրանական անօդաչու սարքերը։ Այսինքն՝ սա ֆորմալ կապ չունի քիմիական զենքի կիրառմանն արձագանքելուն, այլ Իսրայելը, իր շահերից ելնելով, հարմար պահն օգտագործեց՝ թուլացնելու իրանական ազդեցությունը Սիրիայում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր