Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 ապր 2018 17:35

Ովքեր կարող են զինվորական ծառայությունից տարկետում ստանալ

 Ովքեր կարող են զինվորական ծառայությունից տարկետում ստանալ
Կառավարությունը սահմանել է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:
Ըստ նախագծի՝ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով ՀՀ պատվավոր կոչում ստացած քաղաքացիները, կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները, միջազգային հեղինակավոր հարթակներում/բեմերում և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:
Պայմանները բավարարող քաղաքացուն կառավարության որոշմամբ տարկետում է տրվելում երկու տարի ժամկետով:
Քաղաքացուն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին կարող է տրվել տարկետում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր