Ի՞նչ գործ ունի թմրամիջոցը շտապօգնության բժշկի մոտ . նա հայտնել է, որ այն իրենն է, անձնական օգտագործման համար          Բաքուն չի էլ թաքցնում որ թուրք-ադրբեջանական զորավարժությունների թիրախը ոչ միայն Իրանն է այլև Հայաստանը,անդամատված հայկական պետությունը այլևս ոչ մեկին պետք չի լինի       Մինչև 2024 թ․ կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը    

12 ապր 2018 18:20

Սերժ Սարգսյանը կպատասխանի պատգամավորների հարցերին

 Սերժ Սարգսյանը կպատասխանի պատգամավորների հարցերին
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը սահմանում է ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի ընտրության անցկացման կարգը, եղանակը։ Այս մասին գրում է aysor.am-ը:
Այսպես, ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, վարչապետի թեկնածուն առաջադրվում է խմբակցության, իսկ քաղաքական կոալիցիայի դեպքում՝ կոալիցիայի կազմում ընդգրկված բոլոր խմբակցությունների որոշմամբ: Նկատենք՝ կոալիցիոն հուշագրի համաձայն, ապրիլի 17-ին վարչապետի թեկնածուին կառաջադրեն Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները։ Ինչպես հայտնի է, նրանց թեկնածուն Սերժ Սարգսյանն է։
Այդուհանդերձ, խմբակցությունների որոշման մեջ նշվում են վարչապետի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցությունների ներկայացուցչի անունները, ազգանունները:
Ինչպես արդեն հայտարարվել է Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է ապրիլի 17-ին՝ ժամը 12-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգ օրենքը։
Նույն օրենքի 135-րդ հոդվածը սահմանում է պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը՝ մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով՝ ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականության հանդես են գալիս թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք, մինչեևքսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս թեկնածուները, թեկնածուին ներկայացնող անձը և թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար, ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել, այնուհետև տեղի է ունենում, մտքերի փոխանակություն, մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները, թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթների ավարտը:
Վարչապետի ընտրության հարցը, սակայն քննարկվում է հետևյալ տարբերությամբ՝ թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե, թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև մեկ ժամ, թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև երեսնական րոպե:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր